Ինչպես ստեղծել առաջին կայքը MyWeb.am-ում
Քայլ 1. Ստեղծեք հաշիվ
Մուտք գործեք myweb.am/account/register։ Մուտքագրեք ձեր անունը, ազգանունը, էլ. հասցեն (պետք է լինի վավեր) և ստեղծեք գաղտնաբառ։ Հաստատման կոդը կուղարկվի ձեր էլ. փոստին։
Քայլ 2. Հաստատեք էլ. հասցեն
Բացեք ստացված նամակը, պատճենեք 6-նիշանի կոդը և մուտքագրեք վերադարձված էջում։ Հաստատումից հետո ուղարկվում եք գլխավոր վահանակ։
Քայլ 3. Ավելացրեք առաջին կայքը
Սեղմեք «+ Նոր կայք» կանաչ կոճակը։ Ընտրեք.
- Կայքի անունը (օրինակ՝ "My Business")
- Կատեգորիան (բիզնես, անձնական, e-commerce, և այլն)
- Փաթեթը (Ստարտեր, Տուրբո, Սուպեր)
- Դոմենը (անվճար myweb.am ենթադոմեն կամ սեփական դոմեն)
Քայլ 4. 14-օրյա անվճար փորձարկում
Բոլոր նոր կայքերը ստանում են 14-օրյա անվճար ժամանակահատված՝ առանց վճարային քարտի կարիքի։ Փորձարկման ավարտից հետո կարող եք ընտրել՝ վճարել փաթեթի համար, փոխել ավելի ցածր փաթեթի, կամ ջնջել կայքը։
Քայլ 5. Մուտք գործեք WordPress-ի վահանակ
Կայքի քարտի վրա սեղմեք «WP Admin» կոճակը։ Ավտո-մուտքի շնորհիվ դուք ավտոմատ մտնում եք WordPress-ի վահանակ՝ որպես ադմին։ Այնտեղ կարող եք ընտրել թեմա, տեղադրել plugin-ներ և սկսել կայքի կառուցումը։
Չգտա՞ք պատասխանը։ Կապվեք աջակցության թիմի հետ