14-օրյա անվճար փորձարկում. ինչ է ներառում

Ինչ է ընդգրկում փորձարկումը

Բոլոր նոր կայքերը ստանում են 14-օրյա անվճար փորձարկում։ Փորձարկման ընթացքում դուք ստանում եք.

  • Ամբողջական WordPress հոսթինգ (անկախ ընտրված փաթեթից)
  • Անվճար SSL սերտիֆիկատ
  • Կայքի և ադմինիստրատորական վահանակի լիարժեք օգտագործում
  • Ենթադոմեն yourname-website.myweb.am ձևաչափով կամ սեփական դոմեն

Ինչ չի ընդգրկվում

  • Դոմենի գրանցումը - եթե ուզում եք սեփական դոմեն, պետք է գնեք առանձին (.am, .com և այլն)
  • Premium plugin-ները - սովորական plugin-ները աշխատում են

Չի պահանջվում վճարային քարտ

Փորձարկման համար չենք պահանջում վճարային քարտ։ Փորձարկման ավարտից հետո կայքը ինքնաբերաբար ՉԻ վճարվում - ձեր ընտրությամբ մեկն է.

  1. Հաստատել փաթեթը՝ լիցքավորելով հաշիվը կամ վճարելով քարտով
  2. Փոխել ավելի ցածր փաթեթի
  3. Ջնջել կայքը

Փորձարկման ավարտից հետո

14-րդ օրվա ավարտին (ճշգրիտ ժամ՝ ստեղծման ժամ):

  • Կայքը անցնում է "սպասում վճարման" կարգավիճակի
  • Ստանում եք էլ. ծանուցում
  • 3 օրվա ընթացքում պետք է վճարել, հակառակ դեպքում կայքը անջատվում է (բայց ֆայլերը պահպանվում են ևս 14 օր)

Հնարավո՞ր է երկարացնել փորձարկումը

Չենք երկարացնում փորձարկման ժամանակը անհատական խնդրանքներով։ Բայց եթե ձեզ պետք է ավելի շատ ժամանակ որոշում կայացնելու համար, կարող եք ստեղծել նոր կայք նոր փորձարկման ժամանակով։

Չգտա՞ք պատասխանը։ Կապվեք աջակցության թիմի հետ