Ինչպես ուղղորդել ձեր դոմենը MyWeb.am կայքին
Տարբերակ A. Փոխել name server-ները (խորհուրդ տրվող)
Ամենահեշտ մեթոդը - փոխեք ձեր դոմենի name server-ները MyWeb.am-ի սերվերներով.
ns1.myweb.amns2.myweb.am
Մուտք գործեք ձեր ընթացիկ դոմեն գրանցողի վահանակ, գտեք "Name Servers" բաժինը, ընտրեք "Custom name servers" և մուտքագրեք վերը նշվածները։ Փոփոխությունները կիրականանան 1-24 ժամվա ընթացքում։
Տարբերակ B. A record
Եթե ուզում եք պահել name server-ները ձեր ընթացիկ գրանցողում, ավելացրեք A record-ը.
| Type | A |
| Name/Host | @ (կամ թող դատարկ) |
| Value | 31.211.xx.xx (ձեր MyWeb սերվերի IP - ստուգեք վահանակում) |
| TTL | 3600 |
www ենթադոմեյնի համար ավելացրեք CNAME record՝ www → @ (ձեր հիմնական դոմեն)։
Ինչպես ստուգել, որ ուղղորդումը աշխատում է
Բացեք dnschecker.org կամ տերմինալում գործարկեք dig yourdomain.com։ Արդյունքը պետք է ցույց տա ձեր MyWeb սերվերի IP-ն։ Բրաուզերում մուտք գործեք https://yourdomain.com - պետք է բացվի ձեր MyWeb-ի կայքը։
Չգտա՞ք պատասխանը։ Կապվեք աջակցության թիմի հետ