Ինչպես ավելացնել լրացուցիչ դոմեն կայքին
Ինչու ավելացնել լրացուցիչ դոմեն
Շատ բիզնեսներ ուզում են, որ իրենց կայքը հասանելի լինի մի քանի դոմեններով. օրինակ՝ shop.am և shop.com։ Մի կայքի վրա բազմաթիվ դոմեններ։
Քայլ 1. Ավելացրեք դոմենը MyWeb-ում
- Մուտք գործեք գլխավոր վահանակ
- Կայքի քարտի վրա սեղմեք «Կարգավորել»
- «Դոմեն» բաժնում սեղմեք «Ավելացնել դոմեն»
- Կամ ընտրեք գնել նոր դոմեն MyWeb-ի միջոցով, կամ կապել արդեն գնված դոմենը
Քայլ 2. Ուղղորդեք DNS-ը
Եթե դոմենը գնված է արտաքին գրանցողից, ուղղորդեք այն MyWeb-ի սերվերներին։ Տես «Ինչպես ուղղորդել ձեր դոմենը»։
Քայլ 3. Հաստատեք սերտիֆիկատը
SSL սերտիֆիկատը ինքնաբերաբար ակտիվացվում է լրացուցիչ դոմենի համար DNS-ի ուղղորդումից 5-10 րոպե հետո։ Ստուգեք՝ բացելով https://newdomain.com - եթե դեռ ցույց է տալիս "Not Secure", սպասեք եւս 10 րոպե և թարմացրեք էջը։
Արժե՞ք
Լրացուցիչ դոմենի գրանցումը վճարովի է (ըստ TLD-ի, օր. .am-ի համար ~ 12000 ֏/տարի)։ Բայց MyWeb-ում դոմենը կապելու համար հավելյալ վճար չենք գանձում։ Այսինքն, արդեն գնված դոմենի կապումը անվճար է։
Չգտա՞ք պատասխանը։ Կապվեք աջակցության թիմի հետ