Կայքը չի բացվում. ինչ ստուգել

Ստուգում #1. Մեր status էջ

Բացեք myweb.am/status. եթե կա ընդհանուր ինցիդենտ, դա ցույց կտա այնտեղ։

Ստուգում #2. Կայքի կարգավիճակ

Ստուգեք գլխավոր վահանակը. եթե կայքը "Անջատված" է կամ "Կասեցված", պատճառը կարող է լինել՝

  • Չվճարված հաշիվ - ստուգեք հաշվարկման պատմությունը
  • Անձամբ անջատված - Ինքնասպասարկման բաժնում սեղմեք «Կրկին միացնել»
  • Ադմինիստրատորի կողմից կասեցում (չափազանց ռեսուրսի օգտագործում, օրինակ) - դիմեք աջակցության

Ստուգում #3. WordPress սխալներ

Եթե կայքը ցույց է տալիս սպիտակ էջ կամ "There has been a critical error".

  • Plugin կոնֆլիկտ. Մուտք գործեք cPanel → File Manager, գնացեք /public_html/wp-content/plugins/ եւ ժամանակավորապես վերանվանեք plugin-ների թղթապանակը
  • Թեմայի սխալ. Նույնը կրկնեք /wp-content/themes/-ի համար եւ ակտիվացրեք լռելյայն թեման
  • PHP հիշողության սահման. Խմբագրեք wp-config.php եւ ավելացրեք define('WP_MEMORY_LIMIT', '256M');

Ստուգում #4. DNS ուղղորդում

Եթե ձեր սեփական դոմենը (.com, .am և այլն) չի բացում կայքը, բայց ենթադոմենը աշխատում է՝ խնդիրը DNS ուղղորդման մեջ է։ Կարդացեք «Ինչպես ուղղորդել ձեր դոմենը»։

Դեռ չի լուծվում

Ստեղծեք աջակցության տիկետ։ Կցեք էկրանի պատկերներ, ճշգրիտ սխալի տեքստը, և երբ սկսվեց խնդիրը։ Մեր թիմը պատասխանում է 1 աշխ. օրվա ընթացքում, շտապ դեպքերում ավելի արագ։

Չգտա՞ք պատասխանը։ Կապվեք աջակցության թիմի հետ