Ինչպես բացել առցանց խանութ Հայաստանում WooCommerce-ով

09.06.2026

Առցանց առևտուրը Հայաստանում ամեն տարի աճում է, և սեփական խանութ ունենալը այլևս միայն խոշոր ընկերությունների արտոնությունը չէ։ WordPress + WooCommerce համադրությունը թույլ է տալիս գործարկել լիարժեք առցանց խանութ առանց ծրագրավորողի և մեծ բյուջեի։

Քայլ 1. Ընտրեք դոմեն և հոսթինգ

Հայկական շուկայի համար .am դոմենը վստահության կարևոր ազդակ է. գնորդները գիտեն, որ գործ ունեն տեղական խանութի հետ։ Հոսթինգն ընտրելիս ուշադրություն դարձրեք SSD սկավառակներին, անվճար SSL-ին և ամենօրյա պահուստավորմանը. խանութի համար դրանք պարտադիր են, ոչ թե ցանկալի։

Քայլ 2. Տեղադրեք WordPress և WooCommerce

MyWeb.am-ում WordPress-ը տեղադրվում է ավտոմատ՝ կայք ստեղծելու պահին։ Դրանից հետո բավական է Plugins բաժնից ավելացնել WooCommerce-ը և անցնել տեղադրման վիզարդով՝ նշելով խանութի հասցեն, արժույթը (AMD) և վաճառվող ապրանքների տեսակը։

Քայլ 3. Ավելացրեք ապրանքները

Քայլ 4. Միացրեք առցանց վճարումները

Հայաստանում WooCommerce-ի համար հասանելի են Idram-ի, Telcell Wallet-ի և բանկային քարտերի (Arca, Visa, Mastercard) վճարային մոդուլները։ Սկզբի համար բավական է մեկ բանկային gateway + կանխիկ առաքման պահին տարբերակը։

Քայլ 5. Կազմակերպեք առաքումը

Երևանի ներսում ամենատարածվածը սեփական առաքիչն է կամ HayPost-ը / տեղական կուրիերային ծառայությունները։ WooCommerce-ում ստեղծեք shipping zone-ներ՝ Երևան, մարզեր, միջազգային, և յուրաքանչյուրի համար նշեք գինը։

Քայլ 6. Ստուգեք և գործարկեք

Մինչև գովազդ գցելը կատարեք թեստային պատվեր, ստուգեք հաստատման էլ. նամակները, վճարման հաջող/ձախողված սցենարները և կայքի արագությունը բջջայինով։ Խանութի էջերը պետք է բացվեն 3 վայրկյանից արագ։

Ամբողջ գործընթացը փորձառու օգտատիրոջ համար տևում է 1-2 օր, սկսնակի համար՝ մեկ շաբաթ։ Ամենակարևորը՝ սկսեք պարզից. 10-20 ապրանք, մեկ վճարային եղանակ, և կատարելագործեք ընթացքում։

Վերադառնալ բլոգ